
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Սա կարևոր պահ է հայկական ժողովրդավարության և տարածաշրջանի համար։
Դուք ավելի եք սերտացրել կապերը ձեր երկրի և Եվրամիության միջև ու ամրապնդել եք Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է նա X-ի իր գրառման մեջ։