Ինչպես է տեղի ունենալու ընդունելության քննությունները. Արայիկ Հարությունյանի կարևոր նորությունը (տեսանյութ)

Ինչպես է տեղի ունենալու ընդունելության քննությունները. Արայիկ Հարությունյանի կարևոր նորությունը (տեսանյութ)

banner770

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմորդների ծնողներին կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները եւ կորոնավիրուսային համավարակի ժամանակ եւ զերծ մնալ քննական կենտրոններ այցերից, որտեղ անցկացվելու են ընդունելության քննությունները:

Այս մասին մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ ընդունելության քննությունները չեն անցկացվելու առցանց ռեժիմով, այլ կկազմակերպվեն քննական կենտրոններում:

«Մենք ավելացրել ենք քննական կենտրոնների թիվը՝ պարետի եւ առողջապահության նախարարության պահանջներին հետեւելու համար: Այժմ դիմակներ եւ ախտահանիչ նյութեր են ձեռք բերվում: Ես ծնողներին կխնդրեի զերծ մնալ քննական կենտրոններ այցերից՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք կկարողանանք ապահով կերպով իրականացնել բոլոր միջոցառումները»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ ընդունելության քննությունների ընթացակարգերին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքում: