«Դադարեցրել եմ համագործակցությունս». Վանեցյանի թիմից հեռանում են

«Դադարեցրել եմ համագործակցությունս». Վանեցյանի թիմից հեռանում են

banner770

Քրիստինե Մելքոնյանը, որ վերջերս էր ստանձնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի գործընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի։