Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը

Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

 

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով:

 

Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու պատրաստակամություն հայտնել խորացնելու եւ ընդլայնելու առկա համագործակցությունը:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը: