ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

Միացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։

 

Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։

ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։

 

Այս ամսվա սկզբին Պենտագոնը հայտարարեց Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության ավելացման մասին: Տարածաշրջան են ուղարկվել հակահրթիռային պաշտպանության կործանիչներ, կործանիչ էսկադրիլիա, լիցքավորող ինքնաթիռ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի հեռահար B-52 ռմբակոծիչներ։

 

ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում՝ կապված Իսրայելի վրա Իրանի կողմից ակնկալվող հարձակումների հետ, ինչը կարող է պատասխան լինել Իսրայելի հրթիռային հարձակմանը երկրի վրա, որն իր հերթին արձագանք էր Իրանի կողմից նախորդ հարձակմանը:

 

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Թեհրանը կարող է պատասխան հարված հասցնել արդեն այս շաբաթ։