Ավելի ուժեղ եվրոպական միասնություն. ինչ են խոստացել Մակրոնն ու Շոլցը

Ավելի ուժեղ եվրոպական միասնություն. ինչ են խոստացել Մակրոնն ու Շոլցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել են ամրապնդել եվրոպական միասնությունը ԱՄՆ նախագահի ընտրությունում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

 

 

Սոցցանցի իր հայտարարության մեջ Մակրոնը հայտնել է Շոլցի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ քննարկել են ընտրության արդյունքները:

 

«Այս նոր համատեքստում մենք կաշխատենք հանուն ավելի միասնական, ավելի ուժեղ, ավելի ինքնիշխան Եվրոպայի՝ համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և պաշտպանելով մեր շահերն ու արժեքները»,- ասել է Մակրոնը: