Ադրբեջանը կեղծ թեզ է տարածում, թե իբրև Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել

Ադրբեջանը կեղծ թեզ է տարածում, թե իբրև Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել

Ադրբեջանական քարոզչամեքենան' Calibrer.az-ն հերթական կեղծ թեզն է տարածում, թե իբրև Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, միաժամանակ նշելով, թե իբրև Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ֊ի նոր' հարավային թևը:

 

Caliber.az-ի հրապարակումից ստացվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համատեղ հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի դեմ: Ինչու՞. քանի որ Թուրքիան  ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամններից է եւ ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամն է մեր տարածաշրջանում:   ՆԱՏՕ-ն չի կարող մեր տարածաշրջանում որեւէ ծրագիր իրագործել առանց Թուրքիայի:

 

Եւ սա ցույց է տալիս Caliber.az-ի հրապարակման անհեթեթությունը, առավելեւս ՀՀ բարձր ղեկավարության պաշտոնական հայտարարությունների համապատկերում, երբ հայտարարվել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ՀՀ-ն ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում: