Երևանի և Հռոմի միջև ստորագրվեց համաձայնագիր

Երևանի և Հռոմի միջև ստորագրվեց համաձայնագիր

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Սիրելի երևանցիներ,

 

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:

Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։

Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։