Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։
Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։