Ադրբեջանին բազմիցս ենք ասել, որ իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին. Հովհաննիսյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

Ադրբեջանին բազմիցս ենք ասել, որ իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին. Հովհաննիսյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

«Այո, Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի Սահմանդրության մասին, բայց մենք էլ ասել ենք, ոչ մեկ անգամ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, և Ադրբեջանը որևէ իրավուքն չունի խառնվելու ներքաղաքական կյանքին: Եթե Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, այն սկսվել է դեռևս ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության ընթացքում և հետևաբար համեմատությունը, որ Ալիևը ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, դա պատվիրված և կեղծ նարատիվ է, իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Մենք Սահմանդրական փոփոխությունների մասին սկսել ենք խոսել 2018 թվականից և շարունակում ենք դրա մասին խոսել: Միչև այս իրադարձությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ  են ստեղծվել, աշխատանքային խմբեր,  հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են: Մեր Սահմանադրությունը այս պահին ընդհանրապես կապ չունի այս գործընթացի հետ, մենք ուրիշ կետից ենք սկսել քննարկել Սահմանդրությունը»: