Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 21 թիրախ չեզոքացնելու մասին

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 21 թիրախ չեզոքացնելու մասին

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը Հյուսիսային Իրաքում չեզոքացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 21 թիրախ:

 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ գործողությունն իրականացվել է Թուրքիայի կողմից մշակված զինամթերքի առավելագույն օգտագործմամբ՝ Մետինայի, Գարայի, Հաքուրքի և Քանդիլի շրջաններում։

 

Նշվում է, որ ոչնչացվել են քարանձավներ, բունկերներ ու ապաստարաններ, որոնք օգտագործել է կազմակերպությունը։

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ հարվածները հասցվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից բխող ինքնապաշտպանության իրավունքի համաձայն։

 

՛՛Գործողության նպատակն է՝ վերացնել Հյուսիսային Իրաքի տարածքից խաղաղ բնակչության և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական հարձակումների սպառնալիքը՝ չեզոքացնելով PKK-ի և այլ ահաբեկչական տարրերը, ինչպես նաև ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը՛՛,-հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից: