Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

Նշվում է, որ Հայաստանն իր առաջնահերթությունները ներկայացնելիս ղեկավարվել է ՍԾՏՀ կանոնադրությամբ, ինչպես նաև  ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին›› փաստաթղթով։

 

Հայաստանի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը։

 

Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ՍԾՏՀ-ում նախագահելու է Հայաստանը։