Սարդարպատում Բագրատին ու նրա հովանավորներին օդի ու ջրի չափ անհրաժեշտ են տեսարաններ՝ բախումներ, սադրանքներ

Սարդարպատում Բագրատին ու նրա հովանավորներին օդի ու ջրի չափ անհրաժեշտ են տեսարաններ՝ բախումներ, սադրանքներ

Ինչպես արդեն հայտնի է Բագրատ Սուտասանն իրեն հետևող մի խումբ խուլիգաններով մեկնել է Սարդարապատի հուշահամալիր։ Ըստ քոչարյանական քաղտեխնոլոգների երևակայության վաղը, երբ նշվում է Հանրապետության օրը, Բագրատը ու իր խմբակը պետք է անեն ամեն ինչ, որ Սարդարապատի հուշահամալիրում տեսարան ապահովեն բախումներ, քաշքշուկներ, ծուխ, կարաոկե։ Սա նույնիսկ հենց իրենք չեն թաքցնում և այդ մասին խոստովանել են լրատվամիջոցների առաջ։

Պարզ է, որ Բագրատին ու նրա հովանավորներին մարած շարժմանը գոնե մի քանի օր ավել կյանք տալու համար նման տեսարաններն օդի ու ջրի չափ անհրաժեշտ են։ Ու չնայած որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաստատում չի եղել, որ վաղը Սարդարապատի հուշահամալիրում վարչապետի մասնակցությամբ միջոցառում է լինելու, Բագրատն ու նրա խմբակը մեկնել է արկածների ու տեսարանների հույսով։

Կարծում ենք, որ իշխանությունը պետք է Սուտասանի խմբակին նման շանս չտա ու տեսարաններ խաղալու հնարավորություն չստեղծի։ Խմբակին պետք է հնարավորություն տալ ներկա լինել հուշահամալիրում' քաղաքակիրթ պահվածքի և կարգապահության պայմանով ։

Մենք էլ չենք զրկվի այդ զավեշտալի տեսարանով հիանալու հաճույքից։


Աղբյուրը՝  Բաղրամյան 26