Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:

 

Այս մասին հայտնել են ԱԺ-ից։

 

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

 

Ողջունելով հյուրերին' Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է'վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով: ԱԺ փոխնախագահը խոսել է մշակութային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին:

 

Էլիսո Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանի խորհրդարանում իր ղեկավարած հանձնաժողովը նորաստեղծ է եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը: