«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարց է բարձրացրել, թե որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստյանի հանրահավաքի իրականացման համար, ինչպես նաև՝ թանկարժեք բեմի:
«Կարծում եմ՝ պետք է համապատասխան մարմիններն ուսումնասիրեն և ֆինանսավորման աղբյուրները հայտնի դառնան հանրության համար։
Կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում, ես խիստ կասկածում եմ։
Սպասենք գլխի, կամ գլխի փոքրիկ տղայի ի հայտ գալուն»,- գրել է պատգամավորը։