Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ վարչության որոշմամբ' կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։

 

Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։

 

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վարչությանը զեկուցել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում որպես կուսակցության արտաքին կապերի պատասխանատու ունեցած աշխատանքային հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։