Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում է վտարանդի կառավարություն։

 

«Չստացված չեկիստ «սամվելիկ» շախրամանով, հանգիստ վեր ընկի տեղդ ու ջանդ յուղի»,- գրել է Մեհրաբյանը։

 

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին, ի պատասխան հարցի, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները:

 

 

Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։