Ընդդիմության 30 արծաթը

Ընդդիմության 30 արծաթը

Ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջը 2020 թվականի պատերազմից հետո։ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը, իրենց վրա վերցնելով տարատեսակ մեղադրանքներն ու պիտակավորումներն այդուամենայինիվ կատարեցին 2020 թվականի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերը։ Դրանից բացի պատրաստակամություն հայտնեցին ապաշրջափակել կամ բացել բոլոր տրանսպորտային ուղիները։ Հակառակ Հայաստանի, եռակողմ հայտարարության մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, լիարժեք, եթե չասենք ամբողջովին չեն կատարել ստանձնաց պարտավորությունները, ավելին, այս ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրեց Արցախը և հայաթափեց այն։ Այս ամենն  Ադրբեջանն արեց Ռուսաստանի համաձայնությամբ։ Այսքանից հետո՝ ռուս-ադրբեջանական տանդեմը Երևանին  ստիպում է, որպեսզի Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանա, որը չի վերահսկվի Հայաստանի կողմից։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել ճանապարհները, սակայն դրանք չպետք է վերահսկվեն այլ երկրների կողմից։ Միջանցքը ստանալու համար Ադրբեջանն ու Ռուսաստանը դիմել են բազմաթիվ ճնշումների, ընդհուպ՝ ռազմական ագրեսիայի, որը հայկական բանակի դիմադրության և արևմուտքի ճնշումների շնորհիվ հաջողվեց կանխել։

Միջանցքի հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ ունեն հենց Հայստանի ներսում։ Հայաստանի ընդդիմությունը, կամ այսպես ասած 5-րդ շարասյունը, արդեն մի քանի տարի շարունակ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա բավարարել Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ Ռուսաստանի պահանջը։ Իշխանություն՝ միջանցքի դիմաց, սա է 5-րդ շարասյան համար խոստացված պարգևը, 30 արծաթը, որով Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են վաճառել սեփական երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ռուսաստանը, այսպես ասած 5-րդ շարասյան միջոցով, անդադար փորձեր է անում Հայաստանում իշխանությունը տապալելու և նոր իշխանություն ձևավորելու համար։ Ռուսաստանի հովանու տակ գործող ուժերը 2020 թվականից սկսած ամեն գնով փորձում են գալ իշխանության, որի գինը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող միջանցքի տրամադրումը Ադրբեջանին և հետո գուցե Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին, կամ այսպես ասած Միութենական միությանը։ Պատերազմից հետո հարձակում Ազգային ժողովի, Կառավարության վրա, փողոցային տարատեսակ շարժումներ, ցույցեր, քաոս սրանք այն գործիքներն են, որոնք Հայաստանի ընդդիմությունը կիրառում է արդեն 4 տարի։

Պաշտոնական Երևանին առայժմ հաջողվում է դիմադրել ՀՀ հանդեպ ոխերիմ բարեկամի կողմից կազմակերպած պերմանենտ ճնշումներին, որոնք ուղեկցվում են իշխանություններին վարկաբեկող ու պիտակավորող հզոր քարոզչությամբ։ Այս պայքարի, պերմամենտ վարկաբեկումների ու թիրախավորումների գինը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն է, որը պետք է պաշտապնել և թույլ չտալ, որպեսզի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն այսօր կրկին կրկնվեն։

Մկրտիչ Իսրայելյան