Վռագի Արցախ տելեգրամյան ալիքը գրում է.
Շարունակում եմ ներկայացնել սեփական շահը Հայրենիքից վեր դասած, պատիվն ու արժանապատվությունը ՀԷԿ-երով փոխարինած, փայլուն մարտական անցյալը ներդրումային հիմնադրամի միջոցով վաճառած "գեներալներին"։ Գեներալ Սամվել Ջամիլի Կարապետյանի, հայտնի (կամ տխրահռչակ) Օգանովսկու "բեսպրեդելների", պաշտոնեական չարաշահումների, տարատեսակ յուրացումների և հափշտակությունների մասին շատ է բարձրաձայնվել։
Հասարակական հնչեղություն ստացած դեպքերի մի մասով(խուլիգանություն, ծեծ ու ջարդ, կրակոցներ մայրաքաղաքի կենտրոնում և այլն) քրեական գործեր էին հարուցվում, ձևական ձերբակալում նրան ու մանկլավիկներին, հետո ազատ արձակում:
Շքեղ ու ճոխ կյանքի սիրահար, կազինոներում միլիոնավոր դոլարներ տանուլ տվող գեներալը խուլիգանություններով, կրակոցներով, ծեծ ու ջարդով չէր սահմանափակվում։ Սյամոյի կողմից բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ և կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու օրոք։
Առաջնային գծի համար պատասխանատու էր հենց ինքը Օգանովսկին, իսկ թե ինչու էր Արցախի բանակի առաջնագիծը այդ վիճակում պատասխանները երևի փնտրենք գեներալի շքեզ առանձնատներում և ավտոպարկում, հանքերում և Ծառուկյան Գագոյին կազինոներում։ Դրան դեռ կանդրադառնամ, իսկ այսօր կխոսամ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող ոչ մի օր չաշխատած ՀԷԿ-ի և Արայիկ Հարությունյանի հանցավոր համաձայնությամբ Արցախի ժողովրդից հափշտակած 1.882.000.000 դրամի մասին։ Խոսքը «Ռիվեր էներջի» ՍՊԸ պատկանող Քարվաճառի շրջանի Ծար համայնքում կառուցված «Ռիվեր էներջի» և «Ռիվեր 2» ՀԷԿ-երի մասին է։ Ընկերության փաստացի սեփականատերը գեներալ Օգանովսկին էր, դե յուրե նրա որդի Վալերի Կարապետյանը և ոմն Արփի Ահարոնյանը։ ՀԷԿ-երը կառուցելու համար Սամվել Կարապետյանը ArmSwissBank-ից ստացել է 1.882.000.000 (մեկ միլիարդ ութ հարյուր ութսուն երկու միլիոն) դրամ, որից 2.670.000 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) եվրոյով։
Ինչպես նշեցի, նշված ՀԷԿ-րը էլեկտրաէներգիայի արտադրություն չեն իրականացրել, իսկ 44-օրյա պատերազմից հետո, մինչև Քարվաճառի շրջանի հանձնումը Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից քանդվել և Հայաստան են տեղափոխվել բոլոր սարքավորումները։ 25.05.2021թ. Արայիկ Հարությունյանի հանցավոր աճպարարությամբ Արցախի ներդրումային հիմնադրամի և ArmSwissBank-ի միջև պայմանագիր է կնքվել (ցեսիա), համաձայն որի Ներդրումային հիմնադրամը "ջրել" է նաև Օգանովսկու 1.882.000.000 պարտքը։ Գործարքից երկու օր անց Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Ռիվեր Էներջի», «Ռիվեր-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին որոշումները և այդ որոշումներով «Ռիվեր Էներջի» ՍՊԸ տրամադրված «Ռիվեր Էներջի», «ՌԻՎԵՐ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները:
Հղումը https://www.artsakhpress.am/arm/news/144547/elekraenergiayi-vatcharqi-sakagnery-mnacel-en-anpopokh-htstmk-petakan-handznazhoxovy-nist-e-gumarel.html Ովքեր Ս.Կարապետյանի առերեույթ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեն' խնդրում եմ գրել ինձ։ Մոտ օրերս հրապարակում կանեմ։