Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

 

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության վերաբերյալ։

 

Ընդգծվել է շուտափույթ զինադադար կնքելու և տուժած

խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։