Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող փոխգործակցությանը, երկկողմ քաղաքական բարձր մակարդակի շփումներին և երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, հաղորդակցային ուղիների տարբեր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև բազմակողմ մի շարք հարթակներում փոխշահավետ համագործակցությանը: