Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։

 

Քանանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի խաղաղ ճանապարհով լուծման խթանման գործում և հիշեցրել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու համար։