Բրեդ Շերմանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Բրեդ Շերմանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական շրջանների ահասարսուռ ռմբակոծությունները և սարսափով տեղեկանում, որ հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի երեխա:

 

Այս հարձակումը, զուգորդված շարունակվող շրջափակման հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող ստանալ ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ վերջ չի դրել Արցախում իր ստեղծած ճգնաժամին»: