Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է վստահելի հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի ֆոնին և դրա ավարտից հետո։
Այս մասին նա ասել է սեպտեմբերի 17-ին The New York Times-ին տված հարցազրույցում։
«Ես նկատի չունեմ ինչ-որ ամուր բարեկամություն, այլ միմյանց հանդուրժելու և նույնիսկ մի փոքր հասկանալու կարողությունը», - նշել է նա:
Նախագահը նաեւ նկատել է, որ նոր զինված հակամարտություններից խուսափելու համար կողմերի միջեւ վստահություն է անհրաժեշտ։