Սյունիքում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը. Գոռ Աբրահամյան

Սյունիքում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը. Գոռ Աբրահամյան

Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանն անհրաժեշտ եմ համարել այս պահին տեղեկացնել հետևյալը.

 

«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

 

Ձևավորվել է քննչական խումբ։

 

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»։