Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ․ինչ են քննարկել

Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ․ինչ են քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

Հանդիպման մեկնարկին Պուտինը ողջունել է Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և նշել, որ տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժ է տեսնում:

 

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե խոսենք երկկողմանի հիմքի մասին, բարձր մակարդակի վրա են, աստիճանաբար զարգանում են հավասարության սկզբունքներով՝ հաշվի առնելով միմյանց շահերը»,- նշել է նա։

 

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։