Փաշինյանի պատասխանը Ալիևին ԵԱՏՄ նիստում

Փաշինյանի պատասխանը Ալիևին ԵԱՏՄ նիստում

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ ընդլայնված նիստում պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևին։

 

«Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը նրանք օգտագործում էին վերջին տարիներին՝ արդարացնելու իրենց տարածքային նկրտումները։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցք՝ Լաչինի միջանցքը, որը պետք է լիներ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, սակայն, ցավոք, ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կողմից։

 

Մյուս կողմից, ցանկանում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Մենք դա անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ բացել այն երկրների հսկողության ներքո, որոնցով նրանք անցնում են»։