Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն ինքը կով չի, և այն կովը, որը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով էլի կով չի. վարչապետ (տեսանյութ)

Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն ինքը կով չի, և այն կովը, որը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով էլի կով չի. վարչապետ (տեսանյութ)

Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն ինքը կով չի: Մի քիչ զվարճալի հնչեց, բայց ավելին ասեմ՝ այն կովը, որը տասը լիտր կաթ  է տալիս, ժամանակակից իմաստով էլի կով չի, տնտեսապես վնասաբեր է, և ամեն տարի գալիս ասում ենք՝ կաթի գներն ընկան: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին:

«Տեսեք, մեր պատգամավորը, քաղաքական թիմակիցը ասում է  Գեղարքունիքում ցուրտ է, ձեռք չի տալիս, ասեք բոլորին անջատեն այդ գոմերի ջեռուցումը, ավելորդ հոսանքի փող են տալիս, դրա համար էլ իրենց տասը լիտրի ինքնարժեքը բարձրանում է, որ այդպիսի բան չկա աշխարհում, սրանք պարզ բաներ են: Ես հատուկ խորհրդակցություն եմ ունեցել 2018 թվականին և մասնագետները ասել են անասնագոմը չեն տաքացնում, քանի որ խոշոր եղջերավոր անասունների ջերմությունըւ բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն»,-ասաց նա: Նա նշեց, որ մեր գյուղերում հաշվիչ, ռադիատոր է դրեց, դա նոնսենս է:

Մանրամասները տեսանյութում: