Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում. Գոնչար

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում. Գոնչար

Ռուսաստանը պատրաստ է  աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք պատրաստ ենք շարունակել  աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում  եռակողմ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման միջոցով: Գործընթացները, որոնք չափազանց զգայուն են երկու կողմերի համար, պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումներ»,- ասել է դիվանագետը։