«Փաստացի մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ–ի արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին». Փաշինյան

«Փաստացի մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ–ի արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին». Փաշինյան

«Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից»,- այս մասին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում իր բացման խոսքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի համար տարին հոբելյանական է, բայց տրամադրությունը բոլորովին էլ հոբելյանական չէ:

 

 

Փաշինյանի խոսքով՝ «փաստացի մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ–ի արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին»։

Տեղեկացնենք, որ Երևանում մեկնարկած ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստի աշխատանքներն անցկացվում են դռնփակ կարգով։

 

Մանրամասները՝ տեսանյութում