Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ ինչ է քննարկել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ ինչ է քննարկել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից:

ԱԽ քարտուղարն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով.

«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։