Շատ ուրախ եմ հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ. տեղի ունեցավ Վահագն Խաչատուրյանի և Պուտինի հանդիպումը

Շատ ուրախ եմ հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ. տեղի ունեցավ Վահագն Խաչատուրյանի և Պուտինի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով 2022-ի շրջանակներում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

 

Մասնավորապես մեջբերված է ՌԴ նախագահի խոսքերը. «Հարգելի Վահագն Գառնիկովի´չ, ես շատ ուրախ եմ հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ։ Հուսով եմ, որ չեք փոշմանել, որ եկաք և ականատես եղաք Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, այն դարձել է ուղենիշ գոնե մեր երկրի' Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։ Իսկ Հայաստանը մեր համար միայն գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։

 

 

Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք ապահովելու, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի առաջաընթացով զարգացում։

 

 

Մեծ հուսով ունեմ , որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ