Ուղիղ ասած՝ թոշակները 10%-ով  կբարձրացվեն. Վարչապետ

Ուղիղ ասած՝ թոշակները 10%-ով կբարձրացվեն. Վարչապետ

Արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը և նշեց, որ առաջիկայում ներդրելու են նոր համակարգ:

«Մենք աշխատում ենք կանխկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդրնենք հետևյալ համակարգը,որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որը ունի մի քանի նշանակություն՝ առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը ՝ կանխիկի շրջանառության կրճատումը և երրորդը՝ դրա արդյունքում կարող են ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը կենսաթոշակառուների կարիքների»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է, մինչև տասը տոկոս զեղչեր կսահմանավեն և հույս ունեն, որ կհամաֆինանսավորվի կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն մասնավորի կողմից: Նա նշեց, որ բանավոր խոսակցություններ են ունեցել տարբեր ընկերությունների հետ այս ծրագրում ներգրավելու համար և ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ այս ծրագրից և կոչ արեց, ընկերությունները    նախաձեռնություն ցուցաբերեմ:

«Այսպիսով թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե ինքը նաև առևտուր է իրականացնում քարտով խանութներից, դեղատներից և այլն, ավտոմատ զեղչեր են կիրառվում կամ հետվճարային համակարգ է կիրառվելու: Եթե շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները տասը տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով, սա մոտավորապես նույն մոդելն է, որը իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում»,-ասաց նա և հույս հայտնեց, որ հունիսի կեսից կսկսի գործել ծրագիրը: