Նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան

Նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարող է պետական այց կատարել Հայաստան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

 

Միրզոյանը հավելել է, որ այս պահին հստակեցվում են այցի հետ կապված մանրամասները, այդ թվում՝ հստակ ժամկետները:

«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»,- ասել է Միրզոյանը: