Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԴՌ նախագահ Վլադիմիր Պուտինը.ինչ է քննարկվել

Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԴՌ նախագահ Վլադիմիր Պուտինը.ինչ է քննարկվել

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

 

Քննարկվել են մի շարք արդիական միջազգային խնդիրներ։

 

Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնմանը, նաև տրանսպորտային կապերի մասին Հարավային Կովկասում։ Այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։