Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի ԳՇ պետի տեղակալին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի ԳՇ պետի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:

 

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ: