Գորիսի համայնքապետի տեղակալը` Մենուա Հովսեփյանը ցուցմունք Է տվել Առուշանյանի դեմ

Գորիսի համայնքապետի տեղակալը` Մենուա Հովսեփյանը ցուցմունք Է տվել Առուշանյանի դեմ

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Գորիսի համայնքապետի տեղակալը ազատ է արձակվում գրավի դիմաց: Մեր ունեցած տեղեկություններով պարզ դարձավ ,որ Մենուա Հովսեփյանը փոխհամաձայնության է եկել դատական մարմինների հետ և ցուցմունք տվել Առուշանյանի դեմ, միայն թե լինի ազատության մեջ:

 

Հիմա Հովսեփյանը ազատության մեջ է և մասնակցելու է Գորիսում կայանալիք ընտրություններին: Համայնքի նախկին ներկայացուցիչները քայլում են ամեն կեղծիքի միջով, չկարևորելով մարդկային որևէ արժեք, միայն թե հասնեն նպատակին և մասնակցություն ունենան ընտրություններին, բայց մոռանում են ,որ իրենք արժեզրկված են գորիսեցու կողմից: