Նոր նշանակում վարչապետի որոշմամբ

Նոր նշանակում վարչապետի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որում ասված է․

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան' Ասլան Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: