Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. նրա փոխարեն կնշանակվի ավելի բարձրաստիճան զինվորական Գենադի Անաշկինը

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. նրա փոխարեն կնշանակվի ավելի բարձրաստիճան զինվորական Գենադի Անաշկինը

Ռուսական խաղաղապահ զորքերի նոր հրամանատար Կոսոբոկովին  դարձյալ փոխում են: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահներին մոտ կանգնած իր աղբյուրները:

 

Նրա փոխարեն նշանակվելու է Գենադի Անաշկինը, որն իր ռազմական կոչումով ավելի բարձր է Կոսոբոկովից, գերենալ-

լեյտենանտ է և ռուսական ռազմական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն է վայելում: Նա նաև ՌԴ հերոս է:

 

Անաշկինին ներկայացնելու համար Արցախ է ժամանել խաղաղապահների նախկին հրամանատար Մուրադովը:

 

Նշենք, որ Գենադի Անաշկինը ծնվել է 1968  թ. դեկտեմբերի 17-ին Սամարա քաղաքում: 1986թ. ավարտել է միջնակարգ դպրոցը։ Դպրոցից հետո ընդունվել է Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան ավիացիոն ինստիտուտ ։ 1987թ. հունիսին զորակոչվել է խորհրդային բանակ ։ Ծառայությունը տեղի է ունեցել Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի կազմում ՝ հետախուզական մոտոհրաձգային գումարտակում։

 

Ռուսաստանի հերոս Գենադի Անաշկինը մասնակցել է առաջին եւ երկրորդ չեչենական արշավներին: Եղել է Բոսնիա և Հերցեգովինայում խաղաղապահ գումարտակի հրամանատար։ 2008 թվականին գունդը, որը ղեկավարում էր Գենադի Անաշկինը, լավագույնն է ճանաչվել օդադեսանտային զորքերում։ 2008 թվականի օգոստոսի լույս 9-ի գիշերը գումարտակային մարտավարական խումբը ՝ Անաշկինի հրամանատարությամբ, սկսել է վրացական զորքերի գրոհը ՝ Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողության ընթացքում ։