Ինքնասպան է եղել Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի բաժանմունքի ղեկավարը

Ինքնասպան է եղել Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի բաժանմունքի ղեկավարը

Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի տարածքային բաժանմունքի  ղեկավար, գնդապետ Սերգեյ Սարապուլցևին մահացած են գտել  իր առանձնատանը։ Այս մասին հայտնում է Lenta. ru-ն։

 

Նախնական տվյալներով ՝ նա ինքնասպան է եղել:  Աղբյուրի հաղորդմամբ՝  հինգշաբթի ՝ սեպտեմբերի 23 -ին, Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային մասնաճյուղում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել է Պերմի պետական ​​համալսարանում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ քրեական գործի քննությունը: