Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ

Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով նշանակվել է նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ:

 

Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանից:

Հիշեցնենք, որ Արտաշես Խալաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից։

 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: