Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ ընտրելով անկախացման ուղին՝ հայ ժողովուրդն ընտրեց իր պետականակերտման, ազգի հարատևության դժվարին ճանապարհը՝ կյանքի կոչելով սուրբ հանձնառություն՝ սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու դարավոր իղձ։ Պետականությունը շենացնելու ձգտումի ու նվիրումի փշոտ ճանապարհը, գոյապայքարի դժվարին տարիները, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքները չընկճեցին հայ ժողովրդին, այլև մեր նվիրումի ու անդուլ ջանքերի շնորհիվ, հայ ժողովրդի արի զավակների արյան գնով ու անիրական սխրանքներով շարունակեցինք պայքարել հանուն լուսավոր գալիքի, հայրենաշեն գործով պահպանեցինք վաստակյալ պետականությունը։ Վստահ եմ, որ ունենալով ժողովրդավարության ու իրավունքի վրա խարսխված հասարակություն՝ միասնական արձանագրելու ենք վերակերտումի ու զարգացման նոր դարաշրջան, նոր ավյունով նպաստելու ենք մեր պայծառ ապագայի կերտմանը, քանի որ մենք մեր անկախ հանրապետության հայրենյաց ջահակիրներն ենք։ Մեր նպատակը մեկն է ու անշեղ՝ ամուր պահենք միաբան ու նվիրյալ մեր ընթացքը ապրելու իբրև ազգ և հասարակություն մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Շնորհավոր անկախության հոբելյանական տարեդարձդ ՝ իմ փառապանծ հայրենիք։