ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գագիկ Ծառուկյան

Այսօրվա այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններին մասնակցելն ինչ է տալու, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

 

Հարցին, թե շարունակելո՞ւ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Հիմա այնպիսի ընդդիմություն կա, իրենք ավելի արմատական ընդդիմություն են, մեզնից էլ ինչ կախված ա՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու։ Իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են, քան մենք ենք, իրենք խորհրդարանական ընդդիմություն են, մենք՝ արտախորհրդարանական»։

 

 

Հարցին, թե եթե հրաժարականի պահանջով գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞, Ծառուկյանը պատասխանեց.

«ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա, ԲՀԿ-ն իր տեղում ա, իր գործով զբաղվում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական»։