ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 10 միլիոն դրամ է հատկացրել «100 տուն Արցախում» ծրագրին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 10 միլիոն դրամ է հատկացրել «100 տուն Արցախում» ծրագրին

Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին:

Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով: