Այս պահին Ազգայի ժողովի աշխատակազմում որևէ դիմում չկա պարգևավճարներից հրաժարվելու վերաբերյալ․ ԱԺ նախագահի խոսնակ

Այս պահին Ազգայի ժողովի աշխատակազմում որևէ դիմում չկա պարգևավճարներից հրաժարվելու վերաբերյալ․ ԱԺ նախագահի խոսնակ

«Այս պահին Ազգայի ժողովի աշխատակազմում որևէ դիմում չկա պարգևավճարներից հրաժարվելու վերաբերյալ»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պատասխանելով հարցին, թե այս պահին կան պատգամավորներ, ովքեր հրաժարվել են պարգևավճարից:

 

 

«Պատգամավորներից որևէ մեկ դեռ դիմում չի գրել»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ դրանք կարգավորվում են ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ. Կարգադրության տեքստը երեկվանից դրված է ԱԺ պաշտոնական կայքում: Տվյալ պարգևավճարները վերաբերում են Անկախության 30 ամյակին և տրվել են 30- ամյակին ընդառաջ»:

 

 

Հիշեցնենք' այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում եմ պարգևավճարից: