Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից արագ արձագանքի է սպասում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից արագ արձագանքի է սպասում. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին:

 

Իրավիճակի զարգաումը հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանագծման հեռանկարով»,- ասել է Զախարովան։

 

Նա հիշեցրել է, որ այս հարցում ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք ՝ հետագա ընթացքը ձևավորելու համար», – ասել է նա: