Իրանը հետամուտ կլինի Հայաստանի հետ առևտրի դյուրացմանը. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Իրանը հետամուտ կլինի Հայաստանի հետ առևտրի դյուրացմանը. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Ադրբեջանի կողմից Որոտանի հատվածում իրանական պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերյալ «Լուրերը» մեկնաբանություն էր խնդրել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից: Ուղարկված պատասխանի մեջ նշվում է.

 

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ:

 

Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը:

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:

Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»: