Քոչարյանը կորցրեց ամեն ինչ

Քոչարյանը կորցրեց ամեն ինչ

Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած, այս ընտրություններին «կռելու ենք» կարգախոսով հանրային դաշտ մտած և մերժված Ռոբերտ Քոչարյանը կորցրել է վերահսկողությունն իր «Հայաստան» դաշինքի վրա:

 

Նրա թիմակիցները պատմում են, որ Քոչարյանը չի հաշտվում այն մտքին, որ այդքան գումարներ ծախսելուց հետո հայ ժողովուրդն իրեն այդպես էլ չվստահեց:

 

«Քոչարյանն ընտրություններից առաջ վստահ էր, որ գալու է իշխանության, բոլորին ճոխ-ճոխ խոստումներ էր տալիս, հետո ամեն ինչ փուչ դուրս եկավ»,-ասում է նրա համար աշխատած նախկին պաշտոնյան:

 

«Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ կորցրել է, նրա ասածներին էլ ոչ մեկ բանի տեղ չի դնում, սաղին խաբեց ու «քաշեց», ինքը ամեն ինչ ա կորցրել»,-ասաց նրանից հիասթափված նախկին պաշտոնյան: