Ավարտվեց Պուտին-Ալիև հանդիպումը

Ավարտվեց Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները։

 

Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: