Սարսափելի վթար և ողբերգություն Հայաստանում. բժիշկները պայքարում են փրկել մարդկանց. բոլորն այրվել են (լուսանկարներ)

Սարսափելի վթար և ողբերգություն Հայաստանում. բժիշկները պայքարում են փրկել մարդկանց. բոլորն այրվել են (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է.

 

 

 

Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։  Վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն, իսկ մեկին՝ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։ Այդ մեկը հիվանդանոց է տեղափոխվել ճանապարհային ոստիկանի ծառայողական ավտոմեքենայով։  Այս պահին տեղում աշխատում են ՃՈ ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում Հ․ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Վիրավորները  Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան, և նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, մեկն էլ ծանր-կայուն վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան  վերածվել է մոխրակույտի։